ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նիկոլ Փաշինյան, ցինիզմդ սահմաններ չունի

Նիկոլ  Փաշինյան, ցինիզմդ սահմաններ չունի
17.01.2025 | 10:40

Այսօր (16.01.2025 թ.-irates.am) կառավարության նիստում 16-րդ վարչապետն էլի խոսեց բանակից զարտուղի ճանապարհներով ազատվելու ավանդույթի մասին:

Ուղղակի հիշեցնեմ, որ բանակից ազատվելու դեմ խոսողը հենց ինքը չի ծառայել բանակում, իսկ 2016 թվականի մայիսին Արցախում գտնվելը ներկայացրել է որպես ապրիլյանի մասնակցություն:

ՀՀ ԶՈՒ չեն ծառայել վարչապետի երկու տեղակալները, պաշտպանության նախարարը, ինչպես նաև տասնյակ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ւսկ Երևանի քաղաքապետ Ավինյան Տիգրանի ճակատին գրված է՝ փսորիազ -15 հազար:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ցինիզմդ սահմաններ չունի:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ